Որոշում՝ Սիրանույշ Դաբաղյանին պարգևատրել շնորհակալագրով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Որոշումը գրված է հայերեն, ձեռագիր, ուղղանկյունաձև կտրվածք ունեցող խունացած թղթի վրա։ Ըստ ՀՍԽՀ ներքառժողկոմատի 1935 թ․ նոյեմբերի 28-ի որոշուման, ապրանքաշրջանառության պլանների կատարման ու գերակարատարման, կուլտուրական առևտրի կազմակերպման, գնորդներին լավագույն կերպով սպասարկելու, պակասորդներ, յուրացումներ վերացնելու, շահավետ աշխատելու և ծախսերը կրճատելու համար, ներքառժողկոմատին կից հանրապետական հանձնաժողովրը որոշում է Հայաստանի խորհրդայնացման 15-ամյա տարելիցի առնչությամբ պարգևատրել № 3 խանութի վաճառող Սիրանույշ Դաբաղյանին ներքառժողկոմատի շնորհակալագրով։ Որոշումն հաստատված է հանձնաժողովի կնիքով և նախագահի, քարտուղարի, կադրերի պետի ստորագրություններով։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935թ․ Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  18.5*23.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/33 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224