Որսորդական հրացանի փամփուշտ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Զինամթերք Տեսակ/ժանր՝  Փամփուշտ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկարավուն է, լայնակի հատույթում՝ կլոր: Հիմնամասը ստվարաթղթե գլանակ է, որն ամրացված է պղնձե շրջանաձև հիմքի վրա: Մի ծայրը սնամեջ է, մյուս ծայրին կենտրոնում արված է կլոր անցք՝ հրապատիճը ամրացնելու համար: Այս հատվածում ունի անգլերեն գրություն՝ արտադրող երկիրը և փողի տրամագիծը՝ «BAIKAL, MADE IN USSR, 12»: Ստվարաթղթի վրա պատկերված է ջրից բարձրացող թռչուն: Նյութը՝  պղինձ, կապար, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 60-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/914 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554