Ութը հեքիաթներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ութը հէքեաթներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ութը հէքեաթներ: Ոսկէ մազերով Տիտանը; Կօշկակարը եւ թզուկները; Թռչունէ մը գտնւած տղան; Երախտագէտ անասունները; Մայր Հօլլէն եւ ոսկէ անձրեւը; Ոսկէ թռչունը; Ծուռ կզակ թագաւորը; Կարօն եւ Մարօն. Հրատարակութիւն Արամ Չարըգի/ Դպրոցական եւ ընտանեկան պատկերազարդ մատենադարան. Թիւ 2.- Կ. Պոլիս, 1914, տպարան «Արաքս»: Շապիկը բաց մանուշակագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսը պատկերազարդ է, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի մասում կա «Յովհ. Թումանեան» կարմիր թանաքով դրոշմը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում կա «Յովհ. Թումանեան» կարմիր ու սև թանաքով երկու դրոշմ, իսկ աջ մասում՝ «Արծիւ» գրավաճառանոցի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջի՝ Ցանկի, դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և ներքևի մասում՝ «Յովհ. Թումանեան» սև թանաքով դրոշմը: Գրքում կա 4 թերթ սև-սպիտակ նկարազարդում: Կազմերեսները մաշված և մասնատված են: Կազմող՝  Արամ Չարըգ Էջ՝  86, 4 թ. նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/705