Ուխտավորներ; Աշուղի հեքիաթը

Ուխտավորներ; Աշուղի հեքիաթը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ուխտաւորներ; Աշուղի հէքիաթը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սույն գիրքը բաղկացած է տարբեր համարներով 9 համակազմ գրքերից՝ 1.- Դերենիկ Դեմիրչեան. Ուխտաւորներ; Աշուղի հէքիաթը (10/744); 2.- Վ. Վերեսաեւ. Մի անմեղ մարդու սոսկալի մահը (10/747); 3.- Ս. Շխեանց. Մի մահ: Անառակը (10/745-1); 4.- Է. Շատրիան. Ժամագօրծի յիշողութիւնները (10/744); 5.- Պրօֆ. Վ. Զօմբարտ. Ինչո՞ւ այժմ ամեն մարդ հետաքրքրվում է քաղաքատնտեսական եւ ընկերավարչական խնդիրներով 10/744); 6.- Պրօֆ. Թ. Ախէլիս. Իրաւունքի ծագումն ու պատմութիւնը (10/746-1); 7.- Յովհաննէս Գաուլկէ. Կապիտալ եւ կապիտալիզմ (10/700, 3-րդ օր.); 8.- Կարմելիւկ. Նոր լերան քարոզը (10/744); 9.- Էրօ Ալպի. Հրեշտակի խոստումը (10/748): Ընդհանուր կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ սպիտակավուն ու սև շեղ զոլերով և բաց դարչնագույն ալիքաձև նախշերով: Կռնակը մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքից է: Ֆորզացները բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից են: Առաջին և վերջին ֆորցներին կա «Համլիկ Թումանեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Բոլոր համակազմ գրքերի տիտղոսաթերթերի վերևի մասերում կա «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Կազմի եզրերը թեթև մաշված են: Հեղինակ՝  Դեմիրճյան Դ.; Վերեսաև Վ.; Շխյանց Ս.; Շատրիան Է.; Զոմբարտ Վ.; Ախելիս Թ.; Գաուլկե Հ.; Կարմելյուկ; Էրո Ալպի Էջ՝  24; 48; 40; 56; 31; 36; 48; 16; 13 Նյութը՝  թողթ, մամլաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904; 1905; 1906 Լայնություն (սմ)՝  12,6 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/744-4