Ուղեգորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են յոթ, խոշոր քառակուսի զարդաշրջանակներ (երկու կանաչ, մեկ շագանակագույն և չորս կարմիր հիմնագույնով), որոնք գեղազարդված են կեռիկազարդ շեղանկյունիներով՝ կենտրոնում խաչահիմք զարդանախշերով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին գոտիները գեղազարդված են «շուշան» կոչվող եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ «գինու բաժակ» եզրանախշով։ Երկու կողմից ավարտվում է կարպետագործ երիզով։ Լայնություն (սմ)՝  95 Երկարություն (սմ)՝  340 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վարանդա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/35 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067