Ուղեգորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մու կապույտ հիմնագույնի վրա տեղադրված են երեք խոշոր ութանիստներ, որոնք կենտրոնում ավելի փոքր ութանիստների մեջ ամփոփված են չորսական ոճավորված թռչնագլուխներով։ Ութանիստերի չորս հանդիպակաց կողերից ներքին կողմից ելնում են եռանկյունիներ և կես շեղանկյունիներ, որոնց մեջ ամփոփված են ոճավորված թռչնագլուխներ և աստղածաղիկներ ու խաչահիմք թռչնագլուխներ։ Ութանիստի ներսում կան ավելի փոքր ութանիսներ, որոնք կրկնում են կենտրոնի խոշոր զարդանախշը։ Ազատ մնացած մասը լրացված է խիտ դասավորված կենդանական, թռչնակերպ զարդանախշերով և օձագալարներով։ Ունի երեք եզրագոտի։ Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  415 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խոյ-Սալմաստ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  25.06.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6083/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2796