Ուղեգորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արցախյան տիպի ուղեգորգ է, գորգադաշտի մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են իրար կցված կտրտված եզրերով հինգ խոշոր շեղանկյուններ, որոնց մեջ ամփոփված են մանր վարդակներ, մարդկային ֆիգուրներ և օձագալար նախշեր։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է կենդանապատկերներով, կտրտված եզրերով եռանկյուններով, մանր վարդակներով և օձագալար նախշերով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու վրա պատկերված են տերևանախշեր։ Վերևի հատվածում կա հայատառ արձանագրություն «ՍԱՐՈԼՄԻԶԱՄԵՆ 1902»։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են սղոցատիպ նախշով։ Վարպետ՝  Սարու(մ) Միրզոյանի մայր Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  376 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վարանդա գ. Սխտորաշեն Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902թ․ Հայտնաբերման ժամանակը՝  23.11.1989թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7570 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3490