Ուղեգորգ «Զեյվա»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ուղեգորգ «Զեյվա»- դաշտը բաղկացած է երեք աստղաձև կտրտված եզրերով մի քանի գույների համադրությամբ ոճավորված տարբեր զարդանախշերով մեդալիոններից, որոնք գործված են բաժանարար գծեր առաջացնող մանուշակագույն (գունաթափված), մուգ շագանակագույն, վարդագույն հիմքի վրա: Մեդալիոնների շուրջն անհամաչափ բանված են մարդակերպ, բուսական (աստղածաղիկ), կենդանակերպ, երկրաչափական (խաչավոր քառանկյունիներ) նախշեր: Դաշտի երկու ծայրերին՝ կարմիր և գունաթափված կանաչի վրա, գործված են կեռավոր ավելի փոքր երկուական մեդալիոն՝ մեկի մեջ կենդանի, մյուսի մեջ թեք գծերով վարդագույն ու շագանակագույն եռանկյունիներ: Եռագոտի է. 1-ը՝ զիգզագ, կարմիր, շագանակագույն, 2-ը միանում է զույգ գծերով առաջինին և ունի դարչնագույն նախշեր և շեղանկյունիներ, 3-րդ գոտին ունի գազարագույն զիգզագ գծեր: Գորգն ունի դարչնագույն կարճ ծոպեր: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Չափս՝  310 x 124 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12809