Ուղերձ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և բարեկամության սովետական ընկերությունների միության նախագահությունից Ա. Խաչատրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ուղերձ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղերձը ծննդյան 70-ամյակի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման շնորհման կապակցությամբ է: Ստորագրված է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և բարեկամության սովետական միության նախագահ Ն. Պոպովայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ մշակութային համագործակցության և բարեկամության սովետական ասոցիացիայի վարչության նախագահ Կուզմիշևի, սովետակուբական բարեկամության ընկերության նախագահի, «ԽՍՀՄ - Մեքսիկա», «ԽՍՀմ - Չիլի», «ԽՍՀՄ - Ուրուգվայ», «ԽՍՀՄ - Պերու» ընկերությունների նախագահների կողմից: Կազմի վրա բրոնզե շրիֆտով տպված է. «Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԲՍԸՄ ի նախագահության անդամ, Լատինական Ամերիկայի երկրների հետ մշակութային համագործակցության և բարեկամության սովետական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր՝ Արամ Խաչատրյանին»: թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, կնիք, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ. Չափս՝  30,6 x 22,2սմ Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  603 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-345