Ուղերձ Կիևի Պ. Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդից Ա. Խաչատրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ուղերձ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղերձը Կիևի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր ընտրվելու առիթով է: Ստորագրված է կոնսերվատորիայի խորհրդի նախագահ, կոնսերվատորիայի ռեկտոր, արվեստագիտության դոկտոր Ի. Լյաշենկոյի կողմից: Ստորին ձախ անկյունում Կիևի Պ. Չայկովսկու անվ. կոնսերվատորիայի զինանշանով կնիքն է: Կազմի վրա սև տուշով գրված է. «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արամ Խաչատրյանին՝ Կիևի Պ.Չայկովսկու անվ. կոնսերվատորիայի Խորհրդի կողմից: Նյութը՝  Թուղթ, սևաներկով ձեռագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիև Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1972թ., 22 դեկտեմբերի Չափս՝  20,2 x 29,2սմ Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  594 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-335