Ուղեցույց՝ Չինչինատիի սիմֆոնիկ նվագախմբի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղեցույցը 1942-1943թթ-ի համերգաշրջանինն է, որտեղ ընդգրկված է Ա.Խաչատրյանի ստեղծագործությունների համերգի ծրագիրը, զետեղված է նաև հոդված կոմպոզիտորի մասին: Ուղեցույցի 5-րդ էջում տպագրված է համերգի օրը՝ 1943թ-ի փետրվարի 5-ին, Անգլիայի Չինչինատիի արվեստի ինստիտուտում: Ծրագրում ներառված են Չայկովսկու, Տանսմանի, Հարոլդ Մակդոնալդի ստեղծագործությունները: Ա.Խաչատրյան. Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը, մենակատար Արթուր Ռուբինշտեյն, դիրիժոր Էուգեն Գուսենս: Զետեղված է նաև համառոտ տեղեկատվություն կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության և Դաշնամուրի կոնցերտի մասին: Կազմի վրա կարմիր գույնի մատիտով Գ.Շնեերսոնի գրությունն է. «Ա.Խաչատրյան, Դաշնամուրի կոնցերտ: Արթուր Ռուբինշտեյն»: Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անգլիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943թ. թերթ՝  16 Նվիրատու՝  Գ. Շնեերսոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1256 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-631