Ուղեցույց - Ֆլորենցիան և նրա արվարձանները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ուղեցույց Բնօրինակի անվանում՝  GUIDE - MANUEL DE FLORENCE ET DE SES ENVIRONS Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը ստվարաթղթյա, փափուկ, մարմնագույն: Շապիկին ձևավոր եզրագծով նախշազարդ անկյուններով սև ուղղանկյունաձև շրջանակի մեջ կապույտ մակերեսին գրված են գրքի տվյալները՝ սևով, քաղաքի անունը՝ մարմնագույն: Կենտրոնից ներքև կանաչ նկարազարդմամբ նամականիշ է պատկերված /3,2x5,7/: Հետևի շապիկին նույնպիսի շրջանակի մեջ՝ հրատարակության ցանկ: Վերջում տեղադրված է ծալված ներդիր՝ քաղաքի հատակագծով, դարձերեսին՝ գովազդ: Գրքում զետեղված են 9 չհամարակալված թերթ՝ քաղաքի տեսարաններով: Բլոկի տարբեր հատվածներում զետեղված է 21թերթ՝ գովազդային վահանակներով /երկնագույն թուղթ/: Բլոկի արտաքին անկյունները կլոր են կտրված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆլորենցիա Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Էջ՝  199 Չափս՝  11,4x16,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6582