Ուղեցույց՝ ֆրանսահայ երիտասարդական միության կողմից կազմակերպված մշակույթի և արվեստի 6-րդ փառատոնի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆրանսահայ երիտասարդական միության (JAF) կողմից կազմակերպված մշակույթի և արվեստի 6-րդ փառատոնի ուղեցույցն է, որը նվիրված է Վիկտոր Հյուգոյի 170 և Ալ.Սպենդիարյանի 100-ամյակներին: Փառատոնի հանձնաժողովի նախագահն էր Ա.Խաչատրյանը: Երկրորդ էջին զետեղված է կոմպոզիտորի ձեռագիր նամակը ֆրանսահայ երիտասարդական միության (JAF) կենտրոնական վարչության նախագահ կոմպոզիտոր Շավարշ Մարտիրոսյանին, որտեղ նա շնորհակալություն է հայտնում իրեն փառատոնի հանձնաժողովի նախագահ նշանակելու համար, ինչպես նաև կա Ա.Խաչատրյանի և այլոց ողջույնի խոսքը՝ ուղղված փառատոնի մասնակիցներին: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Լ. Վաղարշյան (կինոռեժիսոր) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  10-12 նոյեմբերի, 1972թ. թերթ՝  8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1649 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1224