Ուղևորություն առաջնորդի Հայոց Ատրպատականի Գեորգա արքեպիսկոպոսի Վեհապետյան ի Թեհրան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ուղեւօրութիւն առաջնորդի Հայոց Ատրպատականի Գէորգայ արք եպիսկոպոսի Վեհապետեան ի Թէհրան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վեհապետյան Գ. Ուղեւօրութիւն առաջնորդի Հայոց Ատրպատականի Գէորգայ արք եպիսկոպոսի Վեհապետեան ի Թէհրան եօթն եւ տասն խնդրագիրք նորա եւ հրովարտակք առ այնս արեգակնափայլ շահին Պարսից. - Տփխիս, 1866, ի տպարանի Համբարձումայ Էնֆիաճեանց եւ Ընկ.: Շապիկը մոխրականաչավուն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը, ինչպես նաև Էջեր /2/-ի և 34-ի ներքևի լուսանցքներում: Կազմերեսները խունացած և պատռված են, էջերի անկյունները՝ վնասված, գրեթե բոլոր էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Վեհապետյան Գ. Էջ՝  /2/, (Ա-ԺԴ), 34 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1866 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/179