Ուշուի աշխարհի 6-րդ առաջնություն, Երևան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2001 թ. հոկտեմբերի 3-ին շրջանառության մեջ է դրվել «Ուշուի աշխարհի 6-րդ առաջնություն» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Ուշու խորհրդանշող հիերոգլիֆ և ժայռապատկեր Գեղամա լեռներից: Ուշուն ծնվել և զարգացել է Չինաստանում: Որպես փիլիսոփայություն և սպորտաձև նա խնդիր է դնում առողջության և կամքի ուժի ամրացման և մարտական հմտությունների բարձր աստիճանի հասնելուն: Միջազգային Ուշուի Ֆեդերացիան իր մեջ է ընդգրկում օտարերկրյա 83 ֆեդերացիաներ: Այնտեղ մտնում է նաև ավանդական ուշուի հայկական ֆեդերացիան, որն ստեղծվել է 1993 թ.: Հոկտեմբերի 31-ից մինչև հոկտեմբերի 4-ը 2001 թ. Երևանում անցկացվելու է Աշխարհի ուշուի 6-րդ առաջնությունը, որին մասնակցելու են մարզիկներ ավելի քան 60 երկրից: Ուշուի երկու մարզաձևերից խաղարկվելու են 41 կոմպլեկտ մեդալներ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  3,2x3,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Մարտիրոսյան Գարեգին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 Նկարագրություն՝  Ուշուի աշխարհի 6-րդ առաջնություն: Անվանական արժեքը՝ 180 ՀՀ դրամ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  88-Նամ.