Ուսանողական տոմս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Տոմս Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Պատկանում է Ալեքսանյան Ջ. Ն-ին: Գրքույկը կարմիր է, որի վրա հայերենով գրված է. «Երևանի պետական բժշկական ինստիտուտ»: Գրքույկի մեջ պատկերված է Ջ. Ն Ալեքսանյանի նկարը և ստորագրությունը: Հաջորդ էջում նշված է անունը, ազգանունը, հայրանունը և ընդունվելու տարեթիվը 01.09.1937թ, ինստիտուտի տնօրենի ստորագրությունը և ամսաթիվը 07.02.1937թ և 13.09.1937թ: Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937թ. Չափս՝  9,5x7 Էջ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  572