Ուսումն մայրենի լեզվի: Պատկերավոր այբբենարան և առաջին ընթերցարան մեծերի և փոքրերի համար

Ուսումն մայրենի լեզվի: Պատկերավոր այբբենարան և առաջին ընթերցարան մեծերի և փոքրերի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ուսումն մայրենի լեզւի: Պատկերաւոր այբբենարան եւ առաջին ընթերցարան մեծերի եւ փոքրերի համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղ. Աղայեանց. Ուսումն մայրենի լեզւի: Պատկերաւոր այբբենարան եւ առաջին ընթերցարան մեծերի եւ փոքրերի համար: Մեծերի համար իբրեւ ինքնսւսուցիչ. 25-րդ տպագրութիւն. Հեղինակի սեփական եւ փոխադրած յօդւածների արտատպելու իրաւունքը վերապահւած է. - Թիֆլիզ, 1907, ելէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի, Պօլիցեյսկայա 7: Շապիկը բաց կանաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ աջից և ձախից պատկերված են կենդանիներ, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը, ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում, նաև վերջին էջ 64-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակի հատվածը նույնպես մաշված է: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  64 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  23,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1072