Ուրարտու կամ Հայաստանի նախաբնիկները և իրենց քաղաքակրթությունը: (Քննական ուսումնասիրություն)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ու րա ար տու կամ Հայաստանի նախաբնիկները եւ իրենց քաղաքակրթութիւնը: (Քննական ուսումնասիրութիւն) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Գէորգ - Մեսրոպ՝ Պատուոյ անդամ Բալէրմոյի Գիտական Կաճառին. Ուսուցիչ Հայոց քնն. պատմութեան և հայերէնագիտութեան Կեդր. վարժարանի հայոց՝ Ատաբազար. Ու րա ար տու կամ Հայաստանի նախաբնիկները եւ իրենց քաղաքակրթութիւնը: (Քննական ուսումնասիրութիւն). - Կ. Պոլիս, 1911, տպագրութիւն Օ. Արզուման: Շապիկը մուգ մոխրավարդագույն երանգով ամուր թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, վերջին էջ 216-ի ներքևի մասում՝ բնագրի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի միջև կա ճակատանկար՝ հեղինակի սև-սպիտակ պատկերով: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ, նաև Ուրարտուի քարտեզը: Կազմերեսները խունացած են, եզրերը և կռնակը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Գևորգ-Մեսրոպ Էջ՝  (Ա-Զ), 216, նկ., 1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/215-1