Ուրբինոեցի մանուկը: (Ույդի հեքիաթներց)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ուրբինօեցի մանուկը: (Ույդի հէքիաթներից) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ույդա. Ուրբինօեցի մանուկը: (Ույդի հէքիաթներից). Թիֆլիս Հոյոց հրատարակչական ընկերութիւն N90. - Թիֆլիս, 1895, տպարան Մ. Շարաձէի / типогр. М. Шарадзе: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում Համլիկ Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Հ. Թումանեան» և մանուշակագույն թանաքով դրոշմ՝ «Амликъ Туманянъ»: Կազմերեսները մաշված են, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Ույդա Էջ՝  47 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  17,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/966