Ուրֆացի հայ վերապրածները՝ հայրենակիցների աճյուններ...
Ուրֆացի հայ վերապրածները՝ հայրենակիցների աճյունների հետ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Ուրֆացի հայ վերապրածները՝ հայրենակիցների աճյունների հետ։ Լուսանկարում ցեղասպանության վերապրածները 1915 թվականի Ուրֆայի հերոսամարտի ժամանակ զոհված իրենց հայրենակիցների մասունքների մոտ կանգնած, դատապարտող հայացքով աշխարհին են ներկայացնում երիտթուրքերի կողմից կատարված հանցագործության վկայությունները։ Առաջին շարքում կանգնած երեխաները խորհրդանշում են ցեղասպանության հետևանքով որբացած հազարավոր հայ մանուկների։
1918 թ․ զինադադարից հետո Ուրֆայում հավաքվեցին ցեղասպանությունը վերապրած մոտ 4500 հայ։ Նրանք նաև ձեռնարկեցին ավերված տներից Ուրֆայի ինքնապաշտպանությնա ժամանակ սպանված ուրֆահայերի՝ 3 տարի անթաղ մնացած մասունքների հավաքման և հուղարկավորման գործը։ Հայ ազգային միության Ուրֆայի մասնաճյուղի անդամները պատրաստեցին պաստառ՝ հետևյալ գրությամբ․ "The bases of civilization in the Near East Armenian cranes, Ourfa, 1914-1919":
Նյութը՝ Լուսանկարչական թուղթՉափս՝ x 22 սմՆվիրատու՝ Լավրենտի ԲարսեղյանՀեղինակ՝ լուսանկարիչ՝ կաթոլիկ հոգևորական Ֆրեր ՌաֆայելԵրկարություն (սմ)՝ 30 սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ուրֆա, Օսմանյան կայսրությունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
ՀՑԹԻ
Հիմնական հաշվառանիշ՝
2316
Բաժնեհաշվառանիշ՝
429