«Չամիչ եփելու տեսարան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է չամիչ եփելու տեսարան: Կանանցից մի քանիսը լվանում են չամիչը, լցնում այն դույլերի մեջ: Օջախի վրա դրված է կաթսա: Կանանցից մեկը դույլով խաղողը իջեցնում է կաթսայի մեջ: Սպիտակ շորեր հագած մյուս կինը տեղափոխում է դույլերը: Աշխատող կանանց կողքին կանգնած կինը իլիկով թել է մանում: Ետևում երևում է բնակելի տան մի հատվածը: Տան առջև, անկյուններից մեկում հավաքված է խաղողի բերքը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932թ. Լայնություն (սմ)՝  18 Բարձրություն (սմ)՝  13 Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2052/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-27