Չանգ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատրաստված է փայտից, ներկված է շագանակագույն, լաքապատ է։ Սեղանաձև, հարթ նվագարան է։ Դեկայի վրա 25 եռալար մետաղե լարեր են ձգված։ Ձախից լարերը ամրանում են 75 մետաղե մեխերին, իսկ աջից՝ 74 ականջներին։ Լարերի տակ, դեկայի վրա 3 ------ կան (2 մեծ, 1 փոքր), որոնք նման են շախմատի զինվորիկների։ 3 ձայնախլացուցիչներ կան, նույնպես 2 մեծ, 1 փոքր, փայտե փայտիկներ, որոնց վրա շախմատաձև փայտիկներ են սոսնձած։ 3 փայտե բարձր ոտքեր ունի, որոնք փայտի փորագրության ճանապարհով են զարդանախշվել։ Մեխիկների տակ թավշե մորեգույն կտոր է սոսնձած։ Նվագարանի կողերը գնլդելուզված են սպիտակ պլաստմասային զարդերով։ Դեկայի վրա կա ընծայագիր։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուզբեկական ՍՍՀ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 թ. Նյութը՝  Փայտ, թավիշ, կապրոնե և մետաղե լարեր Լայնություն (սմ)՝  39 Երկարություն (սմ)՝  75 Հայտնաբերման ժամանակը՝  19869 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/62 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174