«Չարենց. հուշեր և խորհրդածություններ»

«Չարենց. հուշեր և խորհրդածություններ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքը կապույտի և բաց մոխրագույնի համադրությամբ է: Ետևի կազմին հեղինակի լուսնկարն է և կենսագրությունը: Գիրքը յուրօրինակ հուշարձանն է մեր մեծահանճար բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի հիշատակին: Գրքում լավագույնս ներկայացվել ու նորովի վերլուծության են ենթարկվել Չարենցի գրական ժառանգության մինչ այսօր հասարակությանը անհայտ էջերը: Այն առաջին անգամ տպագրվել է 1957թ. Կահիրեում, հեղինակի՝ Վահան Նավասարդյանի մահից հետո: Երկրորդ անգամ հրատարակվել է 1962թ. Թեհրանում: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վահան Նավասարդյան Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 704 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7817