«Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի»

«Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը նվիրվում է 100-ամյա Եղիշե Չարենցի պայծառ հոբելյանին՝ Հ.Բախչինյանի հրատարակումներով, մեկնաբանությամբ եւ ծանոթագրություններով: Անվանաթերթին հեղինակի ընծայագիրն է՝ «Մեծ բանաստեղծի տուն-թանգարանին: Հ.Բախչինյան 24.III.1998թ.»: Գրքում ի մի է հավաքվել ու հրատարակվել բացառապես ԳԱԹ-ում պահպանվող բազմաթիվ նոր նյութեր Չարենցի ստեղծագործական խմբագրություններ՝ Չարենց եւ Խայամ, Չարենց Արքա Լիր» հուշագրություններ: Ներկայացված է 20-30-ական թթ. այն վավերագրերը, որոնք բացահայտում են գրական-գեղարվեստական ու քաղաքական այն մթնոլորտը, որտեղ մաքառել ու ողջակիզվել է մեծ քնարերգուն: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  լամինացված կազմ Հեղինակ՝  Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 660 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7315