«Չարենցը խաղերի մեջ»

«Չարենցը խաղերի մեջ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտի, երկնագույնի, սպիտակի համադրությամբ կազմին Ե.Չարենցի լուսանկարի արտատպությունն է եւ ժողովածուն բովանդակող նյութերի վերնագրերը: Կազմի դարձերեսին հեղինակ եւ ձեւավորող նկարչի՝ Ցոլակ Կանթեղի «ե.Չարենցի դիմանկարը» գործի արտատպությունն է: Անվանաթերթին հեղինակի մակագրությունն է. «Սիրով Ե.Չարենցի տուն-թանգարանին: Հեղինակ-նկարիչ՝ Ցոլակ Կանթեղից: 22V.09թ. ք.երեւան»: Մտախաղերի ժողովածուն բովանդակում է՝ «Խաչբառեր», «Բառաշղթաներ., «Գաղտնագրեր», «Գլուխկոտրուկներ», «Գաղտնանկարներ», «Թվաբանական խնդիրներ», «Վիկտորինա» բաժինները: Ժողովածուն պատկերազարդ է, ներառում է մշակութային գործիչների եւ կերպարվեստի գործերի լուսանկարների արտատպություններ: Անվանաթերթին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  լամինացված կազմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 713 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7881