Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սեւ կազմին Մ.Սարյանի «Ե.Չարենցի դիմանկարը» գործի արտատպությունն է (ֆրագմենտ): Կազմին սպիտակ եւ մանուշակագույն տպատառեր են:
Գիրքը կազմել, խմբագրել եւ առաջաբանը գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Սույն հատորը նախորդ գրքի շարունակությունն է, որտեղ ի մի է բերվում թանգարանների պահոցներում եղած անտիպ նյութերը, մամուլում տպագրված, բայց դեռեւս չհրատարակված հիշողությունները, առանձին գրքերում ցրված մտաբերումները, նախկին հրատարակումներից կրճատված էջեր, ժամանակակիցների վկայություններ: Գրքի նյութերն ամբողջացնում են հայտնի, նաեւ շատ կողմերով անհայտ բանաստեղծի ու քաղաքացու կերպարը:
Հուշերի այս գիրքը լրացնում է Ե.Չարենցի կյանքի եւ ստեղծագործության հարուստ պատմությունը, որ ընթերցողին ծանոթ է «Հիշողություններ Ե.Չարենցի մասին» (1961), «Հուշեր Ե.Չարենցի մասին (1986) հավաքածուներից:
Անվանաթերթին եւ 17-րդ էջին
ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Դավիթ ԳասպարյանՆյութը՝ լամինացված կազմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 714
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 7882