Չարենցի հոր՝ Աբգար Սողոմոնյանի ընտանեկան խմբանկարը

Չարենցի հոր՝ Աբգար Սողոմոնյանի ընտանեկան խմբանկարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Չարենցի հայրը՝ Աբգար աղան, ունեցել է յոթ երեխա՝ 4 տղա, 3 աղջիկ: Այս խմբանկարը ի պատիվ առաջին թոռնիկի է, մեծ որդու Սերոբի առաջնեկն է՝ Չարենցի մոր գրկին: Ձախից՝ Շուշանիկը /Չարենցի եղբոր՝ Սերոբի կինը/ Աբգար Սողոմոնյանը, Սերոբը՝ մեծ եղբայրը,, Աշխենը՝ Չարենցի քույրը, Մայրը՝Թելլի կամ Թեղկե Միրզայանց-Սուլթանյան, կողքին պատանի Չարենցը, Սողոմոն եղբայրը՝ մեկ ձեռքը հենած նախշազարդ ոտքով սեղանին , հոր ու Աշխեն քրոջ ոտքերին հենված, նստած է Չարենցի Գեւորգ եղբայրը: Լուսանկարն ամրացված է գորշ գույնի, անկյունները երիզված, ծաղկազարդ ստվարաթղթին, որը նաեւ ունի դեղին հետքեր եւ պոկոտված տեղեր: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 297 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 6921