«Չարենցյան Ասոյթներ»

«Չարենցյան Ասոյթներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Չարենցյան Ասոյթներ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմի փիրուզե դիմերեսին եւ սպիտակ կողին մուգ կապույտ տառեր են: Ունի 2 անվանաթերթ Գրքում զետեղված ասույթները որոշակի իմաստ արտահայտող պատկերավոր սեղմ մտքեր են՝ ստեղծված ասելիքի բովանդակային եւ զգացմունքային լիցքերի խտացումից:Ասույթները Չարենցի տողերին հաղորդում են ամփոփ ու ավարտուն գեղագիտական իմաստ, որոնց մմիջուկը մարդու ճակատագիրն է՝ ճակատագրական բախտորոշությամբ: Առանձին-առանձին բնութագրած են ու հիշատակված, դրանով իսկ ավելի արտահայտիչ ընդգծելով Չարենցի գեղարվեստական մտածողության անկրկնելի դրոշմը հայոց լեզվի վրա: Գրքում տպագրված է 46 ասույթ: Ֆորզացին հեղինակի սեւ թանաքով ընծայագիրն է. «Եղիշե Չարենցի տուն-թանգարանին. 16.VII.1998-ստորագրություն»: II անվանաթերթի դարձերեսին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Դավիթ Գասպարյան Նյութը՝  լամինացված կազմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 655 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7279