Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Հավուց Թառ վ/հ Ս. Ամենափրկիչ եկեղեցի
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Հատակագիծ` Հավուց Թառ վ/հ Ս. Ամենափրկիչ եկեղեցու. գծված դեղնած գծագրական A3 չափսի թղթի (վատման) վրա, գծագիրը գտնվում է միջնամասում, այն կատարված է սև տուշով: Գծագրի ներքևի աջ հատվածի անկյունային մասում առկա է «Գառնի Հավուց-Թառ գավիթ հատակագիծ» գրառումը: Նույն մասում առկա է մատիտով գծված սյունակաշար (գծագրական շտամպ), որում առկա են «ՀԱՎՈՒՑ ԹԱՌ ԳԱՎԻԹ» 13 դ ՀԱՏԱԿԱԳԻԾ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա, ԽՈՐԽՈՐՅԱՆ Տ» գրառումները: Չափագրության վերևի աջ անկյունում առկա է կապույտ թանաքով «0» դրոշմ:
Հեղինակ՝ Ա. Գրիգորյան, Տ. ԽորխորյանՆյութը՝ գծագրական թուղթ, տուշՉափս՝ 43սմ x 31սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 1026
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 181/1-1