Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ս.Հովաննես (Սրվանես) եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագիծ , կտրվածք` Ս.Հովաննես(Սրվանես) եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի մասում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը և ծանոթություն (Աչաջուր, Ս.Հովաննես(Սրվանես), կիսաքանդ ներսից կրածեփ ունի ֆրեսկներ միայն կարմիր գույնի հազիվ յերևում են ֆրեսկո տառեր. Լեռ քարից ունի նաև սրբատաշ պսակի քարեր ): Թղթի աջ կողմում` կարմիր մատիտով ` չափագրության հին համարը (N209) : Թղթի վրա կան տարբեր համարներ և նշաններ (սև մատիտով` N 35, N228, N 227, կապույտ թանաքով` 186, որը ջնջված է սև մատիտով , կարմիր մատիտով` խաչեր) : Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 25-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը: Հեղինակ՝  Աբելյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 866 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 143/1-25