Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Հավուց Թառ վ/հ սեղանատուն Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագիծ , լայնական և երկայնական կտրվածքներ` Հավուց Թառ վ/հ սեղանատուն. գծված դեղնած գծագրական A2 չափսի թղթի (վատման) վրա, միջնամասում մատիտով իրար տակ արված է երեք գծագիր: Առաջինի տակ մատիտով գրված է «ՀԱՏԱԿԱԳԻԾ», իսկ երկրորդի և երրորդի տակ «ԿՏՐՎԱԾՔ»: Գծագրի ներքևի աջ կողմում առկա է մատիտով գրված «ՀԱՎՈՒՑ-ԹԱՌ, ՍԵՂԱՆԱՏՈՒՆ, ՉԱՓԱԳՐՎԱԾ Է 11 ապրիլ 1976 թ, որի տակ առկա է սյունակաշար (գծագրական շտամպ), որում առկա են «21. IV-1976 թ., ՀԱՎՈՒՑ ԹԱՌ, ՍԵՂԱՆԱՏՈՒՆ, ՀԱՏԱԿԱԳԻԾ, ԵՐԿ. ԿՏՐՎԱԾՔ, ԼԱՅՆ. ԿՏՐՎԱԾՔ, ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա, ԽՈՐԽՈՐՅԱՆ Տ» գրառումները: Հեղինակ՝  Ա. Գրիգորյան, Տ. Խորխորյան Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  61,5սմ x 43սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 1026 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 181/4