Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Պաշտամունքային շինությունների ու մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Մուսուլմանական դամբարան (Լեհվազ գյուղից 1կմ հեռու)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
1/ Թղթի դիմերես –հատակագիծ` Մուսուլմանական դամբարանի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում սև մատիտով գրված է հուշարձանի գտնվելու վայրը, կարմիր մատիտով ` չափագրության հին համարը (N258),ներքևում` կապույտ մատիտով մակագրություն` «գծված է», ստորագրություն և 17/ I 41թ.: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ:
2/ Թղթի դարձերես – կտրվածք ` Մուսուլմանական դամբարանի. գծված սև մատիտով: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N259),ներքևում` սև մատիտով մակագրություն` «գծված է» և ստորագրություն: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 26-րդ թերթն է:
Հեղինակ՝ Յու.ՅարալովՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Մեղրիի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939թ.Նյութը՝ թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտՉափս՝ 29,5սմ x 20,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 867
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 144/1-25