Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Խոժոռնի «վանք» (վերին) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Կտրվածք, հատակագիծ` Խոժոռնի «վանք»-ի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը, աջ մասում`կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N120): Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (չափսը`30սմ x 21,5սմ, բաղկացած 38 թերթից) ալբոմի 37-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը , չափագրված հուշարձանների տարածաշրջանի անվանումը, չափագրությունների նախկին համարները (85-121): Հեղինակ՝  Հ.Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի, Թումանյանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938 թ. Նյութը՝  թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 876 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 147/3-36