Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Բնակելի եւ հասարակական շինությունների ու մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Կամուրջ (Լիճք և Թաղամիր գյուղերի միջև)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Ճակատ, հատակագիծ` Լիճք և Թաղամիր գյուղերի միջև գտնվող կամրջի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում սև մատիտով ռուսերեն`գրված է հուշարձանի գտնվելու վայրը, նրա անվանումը և չափագրության կատարման ժամանակը, կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N286): Ներքևում` կարմիր մատիտով մակագրություն` «գծված է» և ստորագրություն:Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 8-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրը:
Հեղինակ՝ Յու.ՅարալովՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Մեղրիի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 24.07.1939թ.Նյութը՝ թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտՉափս՝ 29,5սմ x 20,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 867
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 144/2-7