Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Պաշտպանական կառույցների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Դավիթ Բեկի ամրոց (Բաղաբերդ)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Հատակագիծ` Դավիթ Բեկի ամրոցի (Բաղաբերդ). գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում կարմիր մատիտով` գրված է չափագրության հին համարը (N322): Հատակագծի ձախ հատվածը գծված է 33-րդ թերթի դարձ երեսին, սև մատիտով ռուսերեն գրված է հուշարձանի և նրա գտնվելու վայրի անվանումը: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 34-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրը:
Հեղինակ՝ Յու.ՅարալովՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Կապանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939թ.Նյութը՝ թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտՉափս՝ 29,5սմ x 20,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 867
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 144/2-32