Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Կոթողների
Բնօրինակի անվանում՝
Կոթող գերեզմանատանը
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Չափագրություն՝ գերեզմանատան կոթողի արևելյան ճակատի. նկարված ջրաներկով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-5-»: Նկարված է դարչնագույնի և մոխրագույնի երանգներով: Նկարում պատկերված է դեպի վեր խոյացող կոթող: Նկարի վերին հատվածում առկա են «Դսեղ. կոթող արևելյան ճակատ», «լուսանկարել- » մատիտով գրառումները: Նկարի ներքևի հատվածում՝ սև մատիտով առկա են «Դսեղ. կոթող. գյուղի միջ գերեզմանոց » գրառումներ և գունավոր մատիտով խաչաձև նշան: Նկարի աջ կողմում՝ կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N4): Նկարը ալբոմի (չափսը՝ 30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 5-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ, ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրագումները:
Հեղինակ՝ Հ.ՀակոբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1938թ.Նյութը՝ գծագրական թուղթ, ջրաներկՉափս՝ 29,5սմ x 20,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 876
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 147/1-5