Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Կոթողների Բնօրինակի անվանում՝  խաչքար (գերեզման. դուստր Նաջմադինի և ամուսին Սարգսի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մղարդ գյուղի խաչքարի (գերեզման. դուստր Նաջմադինի և ամուսին Սարգսի) Ճակատ. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-8-»: Գծագրի վերևում սև մատիտով առկա է «Մղարդ», ներքևում՝ « Գերեզման. դուստր Նաջմադինի Ամուսնու Սարգսի» գրառումները: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Գծագրի աջ կողմում՝ կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N45): Չափագրությունը դարչնագույն ալբոմի (չափսը՝29սմ x 21սմ, բաղկացած է 46 թերթից) 9-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է « ԱԼԲՈՄ Nº2 (39-84) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՈՒԶՈՒՆԼԱՐ – ՀՈՌՈՄԱՅՐ, ՄՂԱՐԹ ՀԱԳՎԻ ԿԱՃԱՃԿՈՒԹ ԱՔՈՐԻ ՍԱՆԱՀԻՆ ՀԱՂԲԱՏ» և սև մատիտով «Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 46 թերթ» գրագումները: Հեղինակ՝  Հ.Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  29սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 876 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 147/2-7