Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հագվի գյուղի եկեղեցու հատակագիծ և կտրվածք. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-10-»: Գծագրի վերևում՝ սև մատիտով առկա է «հագվի. յեկեղեցի.» գրառումը: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Գծագրի աջ կողմում՝կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N47): Չափագրությունը դարչնագույն ալբոմի (չափսը՝29սմ x 21սմ, բաղկացած է 46 թերթից) 11-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (39-84) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՈՒԶՈՒՆԼԱՐ – ՀՈՌՈՄԱՅՐ, ՄՂԱՐԹ ՀԱԳՎԻ ԿԱՃԱՃԿՈՒԹ ԱՔՈՐԻ ՍԱՆԱՀԻՆ ՀԱՂԲԱՏ» և սև մատիտով «Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 46 թերթ» գրագումները: Հեղինակ՝  Հ.Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  29սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 876 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 147/2-9