Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Ծիրանավոր եկեղեցի
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Առաստաղի հատակագիծ՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև սպիտակ վատմանի վրա: Թղթի ներքևի աջ անկյունում գծված է գծային շտամպ, որում նշված է հուշարձանի անվանումը, առարկան ստեղծող կազմակերպության անվանումը, հեղինակների ազգանունները, ստորագրությունները, գծագրի անվանումը, կատարման տարեթիվը, փուլը, ալբոմի թերթերի քանակը (24) , թերթի համարը (22), աշխատանքային պատվերի ծածկագիրը: Գծագիրը առնված է շրջանակի մեջ: Չափագրությունը ալբոմի (չափսը՝61սմ x 43սմ, բաղկացած է 26 թերթից) 23-րդ թերթն է: Ալբոմի կազմին սև մատիտով առկա է « ԱՇՏԱՐԱԿԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ և ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ, ԵԿԵՂԵՑՈՒ ՉԱՓԱԳՐՈՒԹՅԱՆ /ԿՐՈԿ/, Վ-04/85, Ն.Գ.Ճ.Պ.՝Մ.Ս.ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՐԵՎԱՆ-1988» գրառումները և առկա է Հայռեստավրացիանախագիծ ինստիտուտի արխիվի շտամպը, որում առկա է ալբոմի համարը՝ 10310:
Հեղինակ՝ գլխ.ճարտ`Գ.Ղաֆադարյան,բաժնի վարիչ`Ա.Մանասյան, ն.գ.ճ.`Ա. Հովսեփյան,խմբի ղեկ`Մ. Հակոբյան,ճարտ.`Ա. Սիմոնյան, Լ. Անտոնյան,Ստեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Աշտարակի տարածաշրջան, ք.ԱշտարակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985թ.Նյութը՝ գծագրական թուղթ, մատիտՉափս՝ 61սմ x 43սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 41
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 6/32-ն