Չափակարկին

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի չափակարկին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է վերնամասում շրջանաձև հավելվածի մեջ ամփոփված իրար միացած երկու տափակ թևերից և սանդղակից, որը երկու գամով անշարժ ֆիքսված է լայն թևին: Նեղ թևը ներքևում դառնում է սրածայր և այդ սուր ծայրը համընկնում է սանդղակի առաջին նիշին: Սանդղակը թվանշված է տասական բաժանումներով՝ 10, 20, 30 ..., 120: Նեղ թևի հետևի կողմից երկու գամով ամրացված է լեզվակ: Լայն թևը կենտրոնական մասից դեպի վեր կտրված-բաժանված է նեղ հատվածի, որը վերնամասում մտնում է շրջանաձև հավելվածի մեջ: Երկու թևերը միացման մասից քիչ վեր են բարձրանում և թեքվում դեպի ներս (հիշեցնում են թռչնագլուխներ): Երկարություն (սմ)՝  15 Նյութը՝  պողպատ, լատուն Լայնություն (սմ)՝  8.2 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-626