Չոփուրյան գերդաստանի տոհմածառը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Չոփուրյան գերդաստանի տոհմածառն է, սկսվում է 1761 թվականից և վերջանում 1960 թվականով: Տոհմածառն ունի 200 տարվա պատմություն: Արմատներն են հանդիսանում Պոյաճի Գեորգի Չոփուրը և նրա կին Նուսիան: Նկարում պատկերված է 11 սերունդ: Ներքևի մասում տեսարաններ են Արաբկիրից և Այնթափից, որից սկիզբ է առել տոհմածառը: Ներքևի ձախ անկյունում փակցված է հեղինակի՝ Եղիա Գրիգորի Գորուկշյանի լուսանկարն ու ծանոթագրություն, իսկ աջ մասում՝ համառոտագրություն անձնանունների և տեղանունների մասին: Ծագման ժամանակը՝ 1976թ.? Լրացում- Ուղղանկյունաձև, հաստ ստվարաթղթի վրա սևով դեղնասպիտակավուն ֆոնին գծված է տոհմածառ՝ 10 սմ-ոց բնով, 7 հաստ /5 սմ-ոց/, մեծաքանակ մանր ճյուղերով: Տոհմածառը պատկանում է Չոփուրեան գերդաստանին և գծված է 1956թ: Ձախ ներքևի մասում՝ լուսանկարի տակ հեղինակի անուն-մականունն է և տեղեկատվությունը: Աջ մասում սև թանաքով ձեռագիր՝ հավաքելու և գծագրելու տարեթվերը: Լուսանկարը սոսնձված է ստվարաթղթին, կան պայմանական նշաններ միևնույն գերդաստանում ամուսնացածների, սոցիալական վիճակի և այլնի մասին: Ծառի բնի վրա, ներքևից վերև գրված է, ‹‹Պոյաճի Գէո՞րգ Չոփուր Ա՞ՐԲ. 17՞60-4՞0 Ե՞ Նու՞սիա /..՞.. / Ա. 17՞ 45-57 Ա՞››: Ծառի հիմքը բարձրանում է քաղաքների գծապատկերներից: Բունը մինչև 1-ին ճյուղը 75 սմ է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ․ Չափս՝  206*150 Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3951 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-34