Չփնտրված իրականություն 1983

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Շախմատաձև հատակով, խորացող, նեղ սրահ: Աջ և ձախ կողմերում կամարաձև որմնախորշերում՝ կիսադեմ խոշոր գլխաքանդակներ: Կենտրոնում՝ դիմահայաց աղջկա պատկեր, մինչ ծնկները հատվածով, երկու ձեռքով որովայնի մոտ գրկած, դիմահայաց գլխաքանդակ: Աղջկա մերկ մարմինը քանդակային լուծումով, ձեռքերն ու գլուխը իրական, սև մազերով, տագնապած, խոշոր աչքերով, ճակատն ու ձախ այտոսկրը ճեղքված: Գլխավերևում, առաստաղի փոխարեն՝ բաց երկնքում ճախրող թռչուն և ամպերի միջից երևացող գլուխ: Հեղինակ՝  Մկրտիչ Ասլանյան (1949) Նյութը՝  թուղթ, սև մատիտ Չափս՝  52x31 (61,5*43) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-494/2