Պահակ. Ազգային, գրական, քաղաքական (ժողովածու)

Պահակ. Ազգային, գրական, քաղաքական (ժողովածու)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պահակ. Ազգային, գրական, քաղաքական (ժողովածու) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պահակ. Ազգային, գրական, քաղաքական (ժողովածու). Բացառիկ մեկ չհամարակալված թողարկում. Բոստոն, 1921, «Պահակ» շաբաթաթերթ: Շապիկը կանաչավուն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է մուգ կանաչ գույնի դրվագազարդ նախշ, որի ներսում սև ու մուգ աղյուսագույն-բալագույն երանգի տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին պատկերված է մանր կանաչ գույնի նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում մուգ բալագույն-աղյուսագույն երանգի տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջ 1-ի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Յարգարժան բանաստեղծ պ. Յովհաննէս Թումանեանին յարգալիր զգացումներով Հրաչ Երուանդ. Կ. Պոլիս. Դեկտ. 1. 1921»: Էջ 3-ի վերևի լուսանցքում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի էջերին կան բազմաթիվ նկարներ՝ հայ ազգային գործիչների: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված, գիրքը մասնատվում է: Էջ՝  190 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 Լայնություն (սմ)՝  19,5 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/238