Պահապան հրեշտակի պանդոկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  L ' AUBERGE DE L' ANGE – GARDIEN Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ ամբողջական, կոշտ, եզրով, անհարթ նախշավոր մշակվածքով գործվածք, մուգ վարդագույն, ձևավորումը՝ ոսկեգույնով: Կազմին՝ մեծ ուղղանկյուն շրջանակ՝ անկյունները հատված երկրաչափական նախշերով: Մեջտեղում երկու կողմից առասպելական կենդանիների պատկերներով ձևավորված վահանակի մեջ ոսկեգույն ֆոնին դաջված է գրքի վերնագիրը: Վահանակի վրա նստած հրեշտակը սանձերը ձեռքին լծել է երկու կենդանիներին: Վահանակի վերևում կամարաձև զույգ գծերի մեջ գեղագրված է մատենաշարը: Ներքևում նմանատիպ դեպի ներքև կորացող՝ հրատարակչության անունը: Կողքին՝ ոսկեգույնով գրքի տվյալները: Առջևի ֆորզացը՝ կապարագույն, հետևինը՝ անգույն: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի գործերի ցանկ: Տեքստն ուղեկցվում է 75 նկարազարդումներով: Բլոկի եզրերը՝ ոսկեզօծ: Հեղինակ՝  Սեգյուր կոմսուհի դը Էջ՝  374 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Չափս՝  12x18 Նկարիչ-Ձևավորող՝  Ֆուլքյեյ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5487