Պահարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված պահարանն ունի երկու հարկ: Ներքևի հարկը կազմված է հինգ շարք հորիզոնական արկղ դարակներից և անկյունային խորշերից, որոնք տեղադրված են աջ և ձախ կողմերից: Վերևի հարկը փոքր է և երկփեղկ: Երկու հարկերն էլ ունեն ուղղանկյուն զուգահեռանիստի տեսք: Պահարանն ունի պայտաձև ելուստներ, դեպի ներքև ուղղված ոտքեր: Պահարանի պատերը ներզարդված են եռանկյուն և քառանկյուն փայտե թիթեղներով: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3820/35 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-185