Պայուսակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Բնօրինակի անվանում՝  Պայուսակ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պայուսակը քառանկյուն է, գործված է բրդյա թելով և երկերես կարպետի տեխնիկայով: Բերանի կողմում ամրացված է կարմիր բրդյա թելից արված պարան` ուսից կախելու համար, իսկ ներքևում նույն թելից ծոպեր են: Պայուսակի վերին եզրում բարակ կապույտ շերտ է, որի վրա խոյեղջյուրներ են պատկերված, իսկ ներքևում` պարուրանախշով դեղին շերտ է: Աջ ու ձախ կողերն իրար են միացված երկնագույն թելով: Պայուսակի կարմիր հիմնադաշտի վրա պատկերված է տարբեր գույների եռանկյուններից կազմված քառանկյուն սաղարթ ունեցող ոճավորված ծառ, որի ներքևում, երկու կողմից ոճավորված թռչնապատկերներ են: Օգտագործված գույներն են կարմիրը, մուգ կապույտը, դեղինը, երկնագույնը և նարնջագույնը: Լայնություն (սմ)՝  25 Երկարություն (սմ)՝  34 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 162 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 13/3