Պայուսակ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Դիմերեսին «Հայաստան» խորագրի ներքո պատկերված է Մայր Հայաստանը խորհրդանշող կնոջ կերպարը՝ հերարձակ, թախծոտ աչքերով, ձեռքը հենած այտին: Աջակողմյան մասում պատկերված են Արևելյան Հայաստանի, իսկ ձախակողմյան մասում՝ Արևմտյան Հայաստանի հայկական նշանավոր բնակավայրերի ավերակները, կան նաև դրանցից շատերի անունները` Վան, Կարին, Սիս, Տիգրանակերտ, Անի, Արմավիր, Նախիջևան, Արտաշատ, Կարս, Դվին: Պայուսակի եզրերը նախշազարդ են, երկու կողմում փորագրված է՝ «ՎԱՆ», «ԱՍ»: Պայուսակի դարձերեսին գրված է՝ «ի հիշատակ Աստղիկին Մովսէսից 1917թ. 14 XII»: Պայուսակը երկփեղկ է, ունի մոտ 30սմ երկարությամբ շղթա։ Նյութը՝  արծաթ Չափս՝  17x7 սմ Քաշ (գր)՝  236,9 Բարձրություն (սմ)՝  1.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Օսմանյան կայսրություն, ք․ Վան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  251