Պայուսակի երես

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է մետաքսյա կաթնագույն կտորից, ուղղանկյունաձև , եզրերը կտրտված: Երկարավուն կողմերով և ներքևի նեղ եզրով անցնում է թելքաշով արված զարդագոտի: Այս պատկերը հորիզոնական զարդագծով բաժանված է մեծ և փոքր ուղղանկյունաձև մասերի: Ներքևի փոքր հատվածում իրար միացած երեք շեղանկյունաձև պատկերներ են, որոնց շուրջը թելքաշով արված եռանկյունաձև ցանցկեն պատկերներ են: Այս հորինվածքի վերևի խոշոր հատվածում, դաշտի կենտրոնում ասեղնագործված է ծաղկանախշով զարդարված լատիներեն Լ տառը: Վերևի երկու անկյուններում կարված են մեկական մերակներ: Պայուսակի մյուս երեսի նույն խոշոր ուղղանկյան մեջ խաչահիմք հորինվածք է, որի անկյուններից դուրս են գալիս կենաց ծառ հիշեցնող զարդանախշեր: Այսպիսի պայուսակները օգտագործել են եկեղեցի գնալու ժամանակ գիրքը մեջը դնելու համար: Լայնություն (սմ)՝  23.5 Երկարություն (սմ)՝  37 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/19 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085