Պաննո

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պաննո Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մակրամեի տեխնիկայով արված դեկորատիվ պաննոն ուղղանկյունաձև է, նեղ կողմերի եզրով անցկացված են փայտե ձողեր, երկար կողմերը եզրափակված են սպիրալաձև հյուսքի ժապավենով: Պաննոյի կենտրոնում ուռուցիկ հյուսքօ երեք գծաշերտով առանձնացված է վեցանկյան պատկեր` ներսում 5 շեղանկյուններով: Կենտրոնական շեղանկյունն իր հերթին բաժանված է 4 փոքր շեղանկյունների: Վեցանկյան վերևից ու ներքևից, դեպի նեղ եզրերը սպիրալաձև հյուսքի ժապավեններ են գործված: Ներքևի երկու անկյուններում փնջավոր ծոպեր են արված, իսկ վերևի անկյուններից դեպի ցած կախ են ընկած երկու հյուսկեն, ծոպավոր ծայրով քուղեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 151 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 2/4