Պատանի Զեմպերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Semper der Jüngling Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով: Բաց կանաչ կազմը երիզվում է մուգ մոխրագույն եզրագծով, որի մեջ առանձնացված են երեք տարբեր չափի ուղղանկյուններ: Վերևի ուղղանկյան մեջ ոսկեգույնով դաջված են գրքի տվյալները, իսկ ներքևում մուգ մոխրագույնով հրատարակչության տվյալները: Կենտրոնի մեծ ուղղանկյունը ամբողջությամբ ձևավորված է մուգ մոխրագույն նախշազարդ դաջվածքով: Նույն ձևավորումը կրկնվում է կողին: Ֆորզացը կանաչավուն, դատարկ: Նախանվանաթերթին՝ գրքի վերնագիրը, իսկ բացված անվանաթերթին մատենագիտական տվյալները և հրատարակչության խորհրդանշանը: Գիրքն ունի էջադիր: Որոշ էջերին մատիտով ընդգծումներ կան: Հեղինակ՝  Օտտո Էռնստ Էջ՝  452 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Չափս՝  11,7x17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8121